ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում ներկայացրեց պաշտպանական ոլոտում սպասվող մի շարք փոփոխություններ ենթադրող օրենքի նախագծերում նախատեսվող փոփոխությունները:
Պայմանագրային զինծառայողների ատեստավորում և աշխատավարձերի բարձրացում
Պայմանագրային զինծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու համար անմիջականորեն մարտական խնդիրների իրականացմամբ պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զնվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար կսահմանվի հավելավճար և դրա հաշվարկը կպլանավորվի այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:
Ատեստավորմանը, մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայում զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանրյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորս ամիսը լրանալու օրը:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում այն հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրից, իսկ ատեստավորման արդյուքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճարի իրավունքի դեպքում այն հաշվարկվում է իրավունքի ձեռքբերման օրվանից:
Ատեստավորումը կրկնվելու է երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
Տարբեր օղակների զինծառայողների ատեստավորումը կանցկացվի տարբեր աշխատանքային խմբերի կողմից, մի մասը՝ նախարարի, մուս մասը շտաբի պետի կամ կոպուսային հանձնաժողովների կողմից: Այսպիսով՝ պայմանագրային շարքային զինծառայողի համար մաքուր աշխատավարձը միջինում կհասնի 316 000 դրամի, իսկ մարտական հերթափոխություն անցնող զինծառայողները ևս 80 000 կստանան:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման մասին
Զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու համար ներդրվում է պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ, այն է՝ «Պաշտպան հայրենյաց»-ը: Այն նախատեսում է զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ժամկետը սահմանելով 5 տարի:
Պայմանագրային ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով՝ ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրաց համար կսահմանվի պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը սահմանվում է 5 միլիոն դրամ, որը տնօրինվելու է ազատորեն: Պայմանագրային դարձած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյուքնների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնների խմբի համար նախատեսված հավելավճար: Միաժամանակ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ժամկետը չի հաշվարկվելու պարտադիր զինծառայությոյան ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր ժամկետային զինծառայությասն չծառայած մասը:
«Ես եմ» ծրագրի դադարեցումը
Նոր ծրագրի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայումս ծառայում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին:
Այդ նպատակով սահմանվում են նաև անցումային դրույթներ «Ես եմ» ծրագրով զինծառայություն անցած զինծառայողների, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ծրագրով նախատեսված պատվովճարի գումարի հատկացման և ազատ տնօրինման վերաբերյալ առանց կառավարության կողմից սահմանված ուղղությունների: Այն է՝ ուսման վարձի փոխհատուցման, հիպոտեկային վարկի մարման, գյուղատնտեսական գործուներությոամբ զբաղվելու ուղղություններ: