Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեր երկրում ժողովրդավարության զարգացման, արդարադատության, տնտեսության և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումների փաստը և հավելել, որ դրանք առաջ մղելու օրակարգը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից մեկն է:
Վարչապետը կարևորել է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2,6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը: