ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որով հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը:
«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», – գրել է Բլինքենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որտեղ մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: