Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեն:
Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ
2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցնիշից ավել է 946 միլիարդ դրամով կամ 75 տոկոսով: Պաշտպանական ոլոորտի ծախսերը նախատեսված են 509 միլիարդ դրամ, աճը՝ 213 տոկոս՝ 2018-ի նկատմամբ, 47 տոկոս՝ 2022-ի նկատմամբ: Զինվարականների ատեստավորման միջոցով հնարավոր է առնվազն կրկնապատկել աշխատավարձը: Մենք կունենաք դեպքեր, երբ նույնիսկ եռապատկինին մոտ աշխատավարձ կլինի: Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, ուշադրություն ենք դարձնում ռազմական կրթությունը: Ուսումնական հաստատությունից հետո պաշտոն ստանձնելուն պես զինվորականները կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և ամբողջությամբ օտարելու հնարավորություն կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուն պես:
Բյուջեն սոցիալական պաշտպանության ոլորտում
Սոցիալական պաշտպանության ոլորտում բյուջեի աճը 2018 թվականի նկատմամբ 56 տոկոս է, սակայն մենք պետք է արձանագրենք մի շարք հանգամանքներ: Ստացվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք երեք, գուցե` 4 անգամ բարձրացնում ենք կենսաթոշակները: Մի անգամ այն բարձրացրել ենք սեպտեմբերից՝ ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում հետվճարի համակարգը: Հաջորդ անգամ թոշակը կբարձրանա 2023 թվականի հուլիսին: Կար կարծիք, որ հետվճարի համակարգը գործի 1 տարի, բայց համոզմունք կա, որ այն պետք է գործի մշտապես՝ շեշտադրելով թոշակի ստացման անկանխիկ եղանակը: Փաշնյանի խոսքով՝ անկանխիկի քաջալերման համակարգով մենք խնդրում ենք թոշակառուներին մեզ օգնել իրենց թոշակն ավելացնելու հաշվին եկամուտներ գեներացնելու հարցում:
Գնաճի մասին
Գնաճը համաշխարհային երևույթ է, իսկ Հայաստանը շատ համեմատելի երկրների հետ ունի ավելի ցածր մակարդակ: Ինչես պետք է մարդը պայքարի գնաճի դեմ՝ եկամուտների աճով, աշխատավարձերի աճով: Պիտի նորից արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 000 նոր աշխատատեղ: Սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձերի ֆոնդը, 46,1 տոկոսով՝ միջին աշխատավարձը:
Առողջապահության ոլորտի բյուջեն
Առողջապահության ոլորտի բյուջեն 2023 թվականի 2018-ի նկատմամբ կաճի 87 տոկոսով: Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատվարձը կավելանա 23 տոկոսով: Ենթադրվում են նոր որակական տվյալների ու ստանդարտների բարձրացում: Այսպիսով՝ հունվարից միայն հավաստագրված բուժաշխատողներն են աշխատելու: 2018 թվականի համեմատ 2022 թվականի 10 ամիսներին պետպատվերով 150 000-ով ավել դեպք է սպասարկվել: Սա, Փաշինյանի խոսքով՝ հեղափոխական իրադարձություն է:
Կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները
2018 թվականի համեմատ բյուջեն կրթության ոլորտում աճում է 75 տոկոսով: Էական բարեփոխում է տեղի ունեցել ուսուցիչների ատեստավորման ոլորտում: Սա ենթադրում է աշխատավարձերի կրկնակի, երբեմն՝ 3 անգամ բարձրացում: Փաշինյանը կարևոր է համարում նաև մեկ դրույքաչափի համար առնվազն 90 000 դրամ աշխատավարձի սահմանումը: Բնագիտական առարկայի ուսուցիչների աշխատավորձերի որոշակի փոփոխություն կլինի անկախ ատեստավորումից: Այդպիսի ուսուցիչները 8 հազարից ավելի են: Կիրականացվի 500 մանկապարտեզի ու 300 դպրոցի կառուցման ծրագիր: Տարվա ավարտին 24 դպրոց և 53 մանկապարտեզ կհանձնվի շահագործման:
Գիտության ոլորտին ուղղված ծախսը 2018 թվականի համեմատ 155 տոկոս է՝ 37 միլիարդ դրամ: 2018 թվականին գիտական սարքավորումների համար ՀՀ-ն ծախսել է 2 միլիոն 704 հազար եվրո, իսկ 2022 թվականին այդ թիվն ավելի մեծ է, քան նախորդ 10 տարիներին: Ծախսվել է 7 միլիոն 263 հազար եվրոլ, իսկ 2023-ին նախատեսվում է 10 միլոն դրամի ծախս:
Սպորտի բնագավառի հատկացումներ
Սպորտի ոլորտին 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 5 միլիարդ դրամ: Այն 2022 թվականի հանդեպ 69, իսկ 2018-ի նկատմամբ՝ 163 միլիոնի աճ է ենթադրում: 2024 թվականին Փարիզի օլիմպիադայի մասնակիցները միայն մասնակցության համար 500 հազար դրամ կստանան: 225 մարզիկ ստանում է մինչև 500 հազար դրամ ամսական աշխատավարձ, 550 միլիոն դրամ ստացող 70 մարզիկ կա, 58 մարզիկ ստանում է 1 միլիոն և ավելի դրամ:
Հատկացումներ գյուղատնտեսությանը
Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ գյուղատնտեսություն առանց համանուն նախարարության հնարավոր է: Դա կատարվում է համակարգային փոփոխություններով: Դա այն չէ, երբ դիզելային վառելիք են բաժանում, որը ճամփին կես է ընկնում, այլ համակարգային բարեփոխումներ, որը բարեփոխման միակ ճանապարհն է: 2023 թվականին գյուղոլորտի հատկացումները 20 տոկոսով աճել են 2022-ի նկատմամբ: Որպես ձեռբերում՝ Փաշինյանը նշեց ընտանի կենդանիների դրոշմավորման ներդրումը:
Անվտանգային ոլորտում ատեստավորման ներդրումը
Անկախ պաշտպանական համակարգից՝ գործելու է նաև անվտանգային, իրավապահ համակարգի կամավոր ատեստավորման և դրանով իսկ աշխատավարձերի բարձրացման ծրագրի ներդրում: Պետական պահպանության ծառայությունը ԱԺ աջակցությամբ պետք է դառնա վարչապետին ենթակա մարմին: Այժմ այն ԱԱԾ համակարգում է գործում: Կստեղծվի նաև արտաքին հետախուզական ծառայություն: