ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մեկնաբանել «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»-ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Հավելենք, որ մինչ այս ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ևս մանդատները վայր դնելու որոշում էին կայացրել: Ավելի վաղ մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, մանդատը վայր էր դրել նաև Մխիթար Զաքարյանը: