Ադրբեջանի և Հայաստանի միջև ընացող բանակցություններում իրական առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը՝ Բաքվում արված տեսաուղերձում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսությանը, և կողմերին կոչ է անում պահպանել այս տեմպը նաև 2023 թվականին:
Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ում տեղյակ են, թե որքան բարդ է խաղաղ գործընթացը և նշել է, որ խաղաղ ապագայի հույս կա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև հայտարարել է երկու երկրների իրական և համարձակ քայլերի մասին, որոնք ուղղված են ապագային, կայուն խաղաղության հասնելուն:
«Ես ողջունում եմ խաղաղության հասնելու համար ցուցաբերվող խիզախությունն ու վճռականությունը»,- հայտարարել է նա։