Մենք շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ Ֆրանսիայի դիրքորոշումը»-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է նաև մի բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևում, մասնավորապես, խստորեն դատապարտվեց սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջանների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ինքնիշխանության խախտումը։ Խորհրդարանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ռազմական օկուպացիան և անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը, ինչպես նաև խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանները։