Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը Լեհաստանում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: