ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամում 2021-2022 տարվա ընթացքում, ի թիվս այլ փոխանցումների, եղել են նաև անանուն փոխանցումներ:
Այսպիսով՝ հիմնադրամին այս ժամանակահատվածում կատարել են 52 նվիրաբերում՝ տարբեր անհատներից ու կազմակերպություններից:
Հատկանշական է, որ նվիրաբերողների ցուցակում դոլարային ու դրամային շոշափելի նվիրաբերում կատարողներից ոմանք չեն ցանկացել հրապարակել իրենց կամ կազմակերպության անունը:
Նշենք, որ ԱՄՆ դոլարով երկու անանուն փոխանցում կա՝ մեկը 300 000, մյուսը՝ 5 000 ԱՄՆ դոլար:
Դրամական անանուն փոխանցումները թվով 12-ն են: Դրանց ընդհանուր գումարը կազմում է 152 022 868 ՀՀ դրամ: