Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ նիստը տեղի կունենա նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ներառված է 10 հարց:
Նշենք, որ մինչ արտահերթ նիստը, ԱԺ-ն դեկտեմբերի 6-8 կանցկացնի քառօրյա նիստը: