Մոսկվան սխալ է համարում Ժնևի քննարկումների և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերը նույնացնելը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչու Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են համատեղ երկխոսություն վարել Վրաստանի (Ժնևյան քննարկումներ), բայց ոչ Ղարաբաղի շուրջ [ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում – խմբ.]։
«Լինելով համանախագահներ՝ Վաշինգտոնն ու Փարիզը հեռու պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նրանք իրականում թաղեցին նրան որպես միջազգային հարթակ», – ասաց Զախարովան:
Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ներկայացված ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի կողմից, նշել է դիվանագետը։
«Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը»,- ասաց նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգությանը նվիրված մամուլի ասուլիսում նշել էր, որ արևմտյան գործընկերները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ավարտի մասին։