ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում է, որտեղ մասնակցում է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստն արդեն մեկնարկել է:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: