Կառավարությունը սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոումներ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:
Ըստ քարտուղարի՝ գործընթացը սկսվել է 2018 թվականից, բայց դրա անհրաժեշտությունն ավելի է սրվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որպեսզի բարձրացվի անտանգության մարմինների անվտանգությունը, որոշ դեպքերում միավորելով, իսկ որոշ դեպքերում տարանջատելով նրանց գործառույթները:
Որպես միավորման օրինակ Գրիգորյանը նշեց ԱԻՆ-ի և Ոստիկանության միավորումը, իսկ տարանջատման դեպքերից ՊՊԾ-ի անձնացումը և ԱՀԾ-ի ստեղծումը ԱԱԾ-ից: Առանձնացման պատճառն այն է, որ ԱԱԾ-ին այսպիսով հնարավորություն կտրվի երեք հիմնական ուղղությամբ աշխատել՝ հակահետախուզություն, հակաահաբեկչություն և սահմանադրական կարգ:
«Հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման միջոցով անվտանգության մարմինների աշխատավարձերը բարձրացնելուն, որովհետև 2018 թ սկսած՝ համընդհանուր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ բարձրացումն առավել արդյունավետ կլիներ, եթե այն բարձրացնեինք նաև անհատական ջանքը, և ՊՊԾ, ԱԱԾ և ՆԳՆ ստեղծման շրջանակում քննարկում է ընթանում ԱԽ հետ ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոս բարձրացնել»,- ասաց Գրիգորյանը: