ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար գեղամ Մելիքբեկյանը՝ հավելելով, որ այլ տեղեկություն հաղորդել առայժմ չի կարող։
Ավելի վաղ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ աշխատանքից ազատվելու մասին լուրերը Կառավարությունից ոչ հերքել, ոչ հաստատել էին։
Armenia Today-ի հետ զրույցում Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասել էր, որ այդ մասին ոչինչ չի լսել։