Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականի նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Մաթևոսյանը խիստ լոյալություն է ապահովել: Անընդհատ շեշտել է, որ պետք է արդար ու անկողմնակալ ընտրություն կազմակերպել: Կարճ ասած, տպավորություն է ստեղծել, որ ինքը որևէ մեկի կողմից չէ: Իհարկե, չի բացառվում, որ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականի պատճառներից նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի խայտառակ ընտրությունները լինեն. այս մի «վրիպումը» նույնպես իշխանությունը չի հանդուրժել»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համբարձում Մաթևոսյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Համապատասխան հրամանագրերը ստորագրվել են դեկտեմբերի 12-ին։ Հիշեցնենք, որ Մաթևոսյանը այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի նոյեմբերի 25-ին։