Ոստիկանության տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Այս մասին «Հրապարակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունից։
2021 թվականի փետրվարի 24-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը, այսինքն՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից, Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 17 498 քաղաքացի։ Գերատեսչությունում, սակայն, չեն հստակեցրել, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար քանի դիմում է բավարարվել։
Նրանք նշել են, որ այս պահին հնարավոր չէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրել, քանի որ բազմաթիվ դիմումներ դեռ քննարկման փուլում են, բացի այդ, այս ընթացքում բավարարվել են նախկինում ներկայացված դիմումները։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն է ստացել 48 352 հայ։