ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը և նրա գործընկերները դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։
«Ես իմ գործընկերների հետ նամակ հղեցի նախագահին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը և վտանգել հազարավոր մարդկանց կյանքը»,- գրել է Փալոնեն Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: