ՀՀ նախագահի հրամանագրերով Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսերի նախարարի պաշտոնից և նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում։
Աշխատանքային գործունեություն
2021թ. օգոստոսի 3-ից – ՀՀ ֆինանսների նախարար
2019–2020թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարար
2018–2019թթ. – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
2016-2018թթ. – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, նախարարի առաջին տեղակալ, նախարարի տեղակալ
2006–2016թթ. – Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն
2001-2006թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, նախարարի տեղակալ
1999-2001թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
1998-1999թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ
1996-1998թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ
1995-1996թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ
1995թ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ
Այլ գործունեություն
2021թ. մարտ-հուլիս – Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, խորհրդի անդամ
2016թ. – Համահայկական բանկ, խորհրդի անդամ
2008-2014թթ. – Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ
Կրթություն
1996թ. – Վիեննայի Միացյալ Ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն
1996-2001թթ. – ԱՄՀ և ՀԲ ինստիտուտների որակավորման դասընթացներ՝ հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում
1993-1996թթ. – ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, տնտեսության կառավարում
1987-1992թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: