Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Գործադիր կոմիտեի նախագահ՝ Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է eadaily.com-ը։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՊՀ անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը գագաթնաժողովի շրջանակում: