ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Որոշումը կայացվել է այն պատճառով, որ համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել պաշտոնը, իսկ ավագանի մտած քաղաքական ուժերի տեղերը մնացել են թափուր, քանի որ նրանք հետագայում հրաժարվել են մանդատներից։
Հոկտեմբերի 15-ին, ապա հոկտեմբերի 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստը, որին համայնքի ընտրված ղեկավարը պետք է երդվեր, չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Արդյունքում Հակոբջանյանը չդարձավ համայնքի ղեկավար։ Դեկտեմբերի 14-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել։