Հաջորդ շաբաթ կնշանակեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։ Այս մասին կառավարության այս տարվա անդրանիկ նիստում ասաց ՀՀ վարաչեպտ Նիկոլ Փաշինյանը։
«Նախարարության կառուցվածքն ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մոդելը արդեն իսկ կիրառել ենք Պաշտպանության նախարարությունում։ Նրբությունը նրանում է, որ Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ ներքին գործերի նախարարը կունենա նաև երկու տեղակալ, որոնցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուս տեղակալը կզբաղվի քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ խոսելով ՆԳՆ ստեղծման կարևորության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը նախաձեռնել է այս բարեփոխումը օպտիմալ ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով։
Հայաստանի արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ներքին գործերի նախարարության ստեղծումն անվանել է Հայաստանի իրավապահ համակարգի համար կարևորագույն քայլ։
Մանրամասները՝ տեսանյութում։