«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա կնշանակվի ոստիկանապետ և ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։
Իսկ ով կլինի փրկարար ծառայության ղեկավարը, դեռ վերջնականապես հստակեցված չէ, գրում է թերթը։