«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաեւ իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Նա եւս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվել է` կատակում են, թե ոչ, ապա այդպես էլ որեւէ պատասխան չի տվել՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին: