15-րդ ընտրական փորձից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին։ Այս մասին հայտնում է CNN-ը:
ՄաքՔարթին ստացել է Կոնգրեսի 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից դեմոկրատ Հաqիմ Ջեֆրիսը` 212 ձայն:
Քվեարկության նախորդ՝ 14-րդ փուլում ՄաքՔարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դրանք բավարար չէին եղել հաղթելու համար։ Վերջին փուլում վեց կոնգրեսականներ չեն քվեարկել թեկնածուներից ոչ մեկի օգտին, և դա ՄաքՔարթիին թույլ է տվել հավաքել ձայների մեծամասնությունը։
Սա 100 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ 1923 թվականին ընտրությունը սահմանափակվել է ինը փուլով։
1859 թվականին Ստորին պալատի խոսնակի ընտրության համար պահանջվել է 44 ընտրական փուլ։