Միջազգային կազմակերպությունները, արևմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռևս ավագանու ընտրությունը չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, և հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նկատենք, որ արևմտյան երկրների դեսպանները իրենց դժգոհությունները սկսել են արտահայտել հիմնականում ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո: Ընտրական գործընթացների նկատմամբ անվստահությունը ժողովրդավար երկրների ներկայացուցիչների մոտ սկսվել է իշխող կուսակցության կեղծիքներից հետո»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: