ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք այս իրավիճակում Հայաստանում զորավարժություն իրականացնելը նպատակահարմար չենք համարում: Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի որոշմանը, ըստ որի Հայաստանում խաղաղապահ զորակազմի զորավարժություններ պետք է անցկացվեին:
«Այդ զորավարժությունները, համենայն դեպս այս տարի, ՀՀ-ում չեն կայանա»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը կանցկացվի Հայաստանում:
Մանրամասները՝ տեսանյութում։