Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ պետք է մեկնի Արարատ՝ տեղում հասկանալու խնդիրը։ Խուզարկությունների շրջանակներում բերման են ենթարկվել բազմաթիվ դաշնակցականներ:
«Առավոտյան ժամը 7-ին մտել են ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն՝ հակառակ նրան, որ մանկահասակ երեխաներ են եղել տանը, և խուզարկություն են իրականացրել»,- ասաց Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրան հորդորեց հանգիստ վարել մեքենան, քանի որ ճանապարհները , ինչը զայրացրեց պատգամավորին։ Նա ասաց, որ Լաչինի միջանցքի համար անհանգստանա, ոչ թե իր մեկնելու և այդ թեմայով կատակներ չանի։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
Այլ տեղեկատվություն Աբրահամյանը չի հաղորդել՝ ելնելով նախաքննության շահերից։