ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացման վրա: Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը:
Երկուստեք դրական գնահատական է տրվել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգմանը, որն առանցքային դեր է խաղում սիրիական կարգավորման գործում։ Նրանք Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
Նշվում է, որ երկկողմ մի շարք բարձր մակարդակի շփումներ են նախատեսված: