Լրագրողները ՀՀ կառավարությունից պահանջում են ձեռնպահ մնալ պատերազմի ժամանակ ինտերնետն արգելափակելու օրինագծից: Հայտարարությունը ստորագրել է 11 կազմակերպություն:
Նրանք պահանջում են թեմայի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ, ընդ որում՝ զրոյական կետից՝ սկսած գաղափարի վերլուծությունից:
Լրագրողներն առաջարկել են ձևավորել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները և դրա հիման վրա կմշակի նոր օրինագիծ՝ զերծ պահելով այն սուբյեկտիվ մեկնաբանությունների և կամայական գործողությունների հնարավորություն տվող ձևակերպումներից:
Բացի այդ՝ առաջարկվում է օրինագծի նոր տարբերակն ուղարկել միջազգային փորձաքննության, քննարկել ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ կիրառելու որոշումներ կայացնելիս փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցելու հնարավորությունները, ինչպես նաև՝ մեխանիզմներ մշակել այդ որոշումների կատարման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։
Նշենք, որ արդարադատության առաջարկով Հայաստանում հնարավոր է՝ ռազմական դրության ժամանակ ինտերնետի անջատում: Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքում: «E-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ: