Երկուշաբթի՝ 2023 թվականի հունվարի 23-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Ստոլտենբերգը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում։ Ստոլտենբերգը կարևորել էր տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ: