ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հաստատվել է հունվարի 26-ի կառավարության նիստում։
Նշենք, որ 2022թ․ դեկտեմբերին ստորագրվել է նաև «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը։
Այս երկու փաստաթղերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել, նշված է նախագծում։