Առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի ժամանակ մահացել է աշխատակիցներից մեկը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցներից մեկն էլ վիրավորվել է։
Ըստ հրապարակումների՝ ներկայումս ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում: Նախնական տվյալներով՝ Ադրբեջանը սլաքներն ուղղում է Իրանի հատուկ ծառայությունների կողմը։