ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական է տվել իր պաշտոնից։ Համապատասխան հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշվում է հրամանագրում։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաև ներկուսակցական քննարկումներին: