Վստահ եմ՝ այս այցը եգիպտա-հայկական հարաբերություններն ամրապնդելու մեկնարկային կետ կլինի: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին:
Նա նշել է, որ ՀՀ նախագահի հետ բանակցությունների ընթացքում ընդգծվել են երկու երկրների միջև առևտրի փոխանակման հնարավորությունները:
«Ընդգծվել է նաև հայկական արտադրանքի ներմուծման հնարավորությունը հարևան արաբական ու աֆրիկյան երկրների մեծ թվով շուկաներ, ինչպես նաև «ներդրումային ոսկե արտոնագրի» տրամադրման հնարավորությունը»,-ասել է նա՝ շեշտելով նաև տրանսպորտի ոլորտում հնարավոր համագործակցության մասին:
Նրա խոսքով՝ Եգիպտոսը պատրաստակամ է այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երևանի հետ, հետաքրքրված է Հայաստանում ենթակառուցվածքների նախագծերի իրականացմամբ:
«Քննարկել ենք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Ընդգծվել է երկխոսության, բանակցությունների ու քրտնաջան աշխատանքի կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի հասնել համապարփակ խաղաղության»-ասել է Եգիպտոսի նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ: