Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նա հավելել է, որ դրանք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելում արմատականները հարձակվել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա։ Հրեա ծայրահեղականները փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի և ՀՀ դրոշները։