Փետրվարի 2-3-ը Ալմաթիում, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովի մասնակցությամբ տեղի ունենալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Digital Almaty 2023․ թվային գործընկերությունը նոր իրականոթյան մեջ» ֆորումի հերթական նիստին ակնկալվում է ստորագրել արժութային հարաբերությունների կարգավորման համակարգված մոտեցումների և ազատականացման միջոցառումների ընդունման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներակայացուցիչ Սմադիյարովը։
Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։
Միջոցառմանը հրավիրված են նաև ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչներ, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ղեկավարները։
Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և այլ համապատասխան թեմաների լայն շրջանակ։