Շիրակի մարզպետի փոփոխության մեջ ոչ մի արտառոց բան չկա, սա նորմալ աշխատանքային գործընթաց է, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կադրային խնդիրներ չկան, հանգամանքներն այդպես են դասավորվել»,- այսպես մեկնաբանեց Սանոսյանը Շիրակի մարզպետի պաշտոնից Նազելի Բաղդասարյանի հրաժարականը։
Նա նշեց, որ Բաղդասարյանը «առանց աշխատանքի չի մնա»։ «Որոշակի քննարկումներ են ընթանում, որոնց մանրամասները ես իրավասու չեմ հայտնել»,- ասաց նախարարը։
Սանոսյանը տեղեկացրեց, որ Մուշեղ Մուրադյանի թեկնածությունը Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրել է իշխող քաղաքական ուժը։ Այս պաշտոնի համար մի քանի թեկնածու կային, Մուրադյանին նշանակելու որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, ասաց նա։
Հիշեցնենք, որ ունվարի 25-ին ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Կառավարությունը հունվարի 26-ի նիստում հաստատել էր Մուշեղյանի թեկնածությունը Շիրակի մարզպետի պաշտոնում։