Հայաստանը հետախուզությական տվյալներ ուներ այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերին Բաքուն նախապատրաստվում էր ավելի լայնածավալ ագրեսիայի, քան այն, ինչ կազմակերպել էր Ադրբեջանը, Al-Monitor-ին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնել են կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը։ Փոխնախարարն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է։
«Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, խոսելով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին, Կոստանյանը նշել է, որ իրանական զենքի գնում «օրակարգում չկա»։
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը, փոխնախարարն առանձնացրել է երեք խնդիր, որ Բաքուն իր առջը դնում է. դրանք են էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, լայնածավալ ռազմական էսկալացիա տարածաշրջանում և Հայաստանին ստիպելը զիջումների գնալ արտատարածքային միջանցքի հարցում։