Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2300-ից ավելի մարդ։ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, կա 639 տուժած։