«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը չի շփվում երբեմնի գործընկերների հետ: Ըստ օրաթերթի՝ նա մեկուսացել է քաղաքական կյանքից, հեռացել գործընկերներից:
«Նա կապը պահում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա մեկ-երկու հավատարիմների հետ, որոնք մնացել են «Հայաստան» խմբակցության մեջ: Վարդևանյանը հիմնականում ակտիվացել է իր նախկին աշխատանքում՝ փաստաբանական գործունեության մեջ»,- գրում է թերթը:
Օրաթերթի հարցին, թե ինչո՞ւ է խռովել երբեմնի գործընկերներից, Վարդևանյանը պատասխանել է, թե չի մեկուսացել և կապի մեջ է պատգամավորների հետ։