Իշխանությունները որևէ գործողություն չեն կատարում Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Նրանք ձեռքերը լվացել են Արցախից, կարծես այդ հարցը գոյություն չունի։ Armenia Today֊ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ պատգամավորի՝ այս ամենը սկսվեց այն ամենից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մեր հարցին, թե ինչ գործողություններ են անում այս մասով ընդդիմադիրները, պատգամավորը հստակեցրեց․ «ՀՅԴ֊ն իր աշխարհասփյուռ կառույցներով ամենօրյա ռեժիմով հայանպաստ գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում հայանպաստ բանաձևեր են ընդունվում»։
Մանրամասները՝ տեսանյութում: