Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու համաձայնություն տվեց Գլխավոր դատախազությանը: Առաջին միջնորդության քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 68-ը, բոլորը քվեարկել են կողմ: Երկրորդ միջնորդության քննարկմանը մասնակցել է 66 պատգամավոր, բոլորը քվեարկել են կողմ: Երրորդ միջնորդությանը մասնակցել է 68-ը, բոլորը քվեարկել են կողմ:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն։
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մեղադրանքն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ: