Օրեր առաջ հրապարակվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը որոշակի անկում է գրանցել: Այս մասին կառավարության փետրվարի 9-ի նիստում ասաց ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար և մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը և առաջընթացի բացակայությունը; Եվ այս կոնկրետ իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի հակակոռուպցիոն մեր քաղաքականության ռազմավարության տեսակետից, և պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվել»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների:
«Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք, և վերջին օրերին քննարկումներ կային ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ գլխավոր դատախազն ԱԺ էր մտել»,- նշեց նա:
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցն ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է:
«Ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա նշանակում է, որ որևէ որ մեկը ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է խուսափել»,- ընդգծեց Փաշինյանը:
Այն որ տարբեր օղակներում ունենք կոռուպցիա, ըստ վարչապետի, ուրիշ տեղից չգիտեն, դա գիտեն արված բացահայտումներից, քանի որ ամենատարբեր օղակներում վերջին շրջանում շատ աղմկոտ գործեր ենք բացահայտել: