Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունել է մի փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից:
Մեքսիկայի Սենատը փաստաթղթով վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Միաժամանակ Սենատը հորդորոել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։