«Հրապարակ»-ը գրում է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ԵՊՀ-ում դասախոսում է, համալսարան է ներկայանում թիկնապահների ուղեկցությամբ։
Նա իրավագիտության ֆակուլտետում դասավանդում է «Պենոլոգիա», «Կախյալ վարքագծի հիմնախնդիրները», «ՀՀ քրեական իրավունք»։
Վարդապետյանի զույգ թիկնապահները, ըստ օրաթերթի, ԱԱԾ պետական պահպանության ծառայողները, նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք, որտեղ գրեթե միշտ ուսանողներ կան։
Լրատվամիջոցը հայտնում է, որ միևնույն ժամանակ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, ով ևս դասախոսում էր նույն ֆակուլտետում, թիկնապահները շենք չէին մտնում, եւ Դավթյանին ուղեկցում էր միայն նրա խորհրդականը։