Armenia Today-ը տեղեկացավ, որ Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության խորհրդարանի խմբի ղեկավարի հրավերով՝ ԱԺ պատգամավորները մեկնում են Լոնդոն։ Arlis.am֊ից տեղեկանում ենք, որ գործուղման համար պետբյուջեից հատկացվելու է ավելի քան 2 մլն դրամ (5 հազար դոլարից ավելի` առանց ճանապարհածախսի հաշվարկի):
Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Մարիամ Պողոսյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շահբազյանը:
Նշենք, որ գործուղումը նախատեսված է մարտի 5֊9-ը։
Հավելենք, որ գործուղման հետ կապված միայն գիշերավարձի վճարումն է հրավիրող կողմը հոգալու։