ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Ավելի ուշ հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։