Եվրամիությունը մեկնարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում, հայտնում է ԵՄ խորհուրդը։
Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Վայոց ձորում՝ Եղեգնաձորում։
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հրապարակեց Եվրամիության որոշումը՝ երկու տարի ժամկետով Հայաստանի սահմանամերձ շրջաններ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։ Հայաստանում ԵՄ առաքելությունը կընդգրկի մինչև 100 անձնակազմ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդներ։
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵՄ առաքելության Հայաստան գործուղումը, հայտարարեց, որ դա «կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։