Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երևան։ «Մյունխենում կայացած ղեկավարների հանդիպումներից հետո ես վերադարձա տարածաշրջան մի շարք խորհրդակցությունների համար՝ սկսած Երևանից: Առավոտյան անհամբեր սպասում եմ ձեզ տեսնելուն»,- գրել է Կլաարը Twitter-ում:
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Համաժողովի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը մասնակցել են նաև քննարկման։