Ադրբեջանի 8 քաղաքացի Հայաստանում սեփականության իրավունքով անշարժ գույք ունի: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Կադաստրի կոմիտեն:
Նշվում է, որ 8 միավոր գույքից 6-ը բազմաբնակարան շենքի բնակարան է, 1-ը բնակելի տուն, իսկ մյուսը՝ հասարակական նշանակության շինություն: Ընդ որում՝ 8 միավորից միայն 5-ը ադրբեջանցիները ձեռք են բերել վերջին 6 տարում, որից էլ 2-ը՝ 2022 թվականի ընթացքում:
Կադաստրից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նաև, որ Թուրքիայի քաղաքացիներին սեփականության իրավունքով 88 անշարժ գույք է պատկանում Հայաստանում: Դրանցից 65-ը բազմաբնակարան շենքի բնկանարաններ են, 4-ը՝ բնակելի տուն, 1-ը՝ ավտոտնակ, 7-ը՝ հասարակական նշանակության շինություններ, իսկ 11-ը՝ հողամասեր: Ընդ որում՝ թուրքերը 88 միավոր անշարժ գույքից 55-ը ձեռք են բերել վերջին 6 տարում, որից 11-ը՝ 2022 թվականի ընթացքում:
Արաքսյա Սնխչյան